ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն ՄաքՔեյնը, ով հայտնի է իր հակառուսական դիրքորոշմամբ, հրապարակայնորեն դժգոհել էր հունգարական կառավարության քաղաքականությունից, երբ խոսք էր գնացել Հունգարիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների մասին: Սենատորի մեղադրանքներն ուղղված էին եղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, որը քանիցս հայտարարել էր, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անարդյունավետ են եւ բացահայտ ասել, որ Վաշինգտոնը ճնշում է Բուդապեշտին՝ պահանջելով դադարեցնել Մոսկվայի հետ համագործակցությունն էներգետիկ ոլորտում, հայտնում է «Առաջին ալիքը»:
Նշենք, ըստ Reuters-ի, Ջոն ՄաքՔեյնը նման հայտարարություն էր արել դեկտեմբերի 2-ին՝ Սենատում իր ելույթի ժամանակ, որը հնչել էր պրոդյուսեր Քոլին Բելի՝ Հունգարիայում ԱՄՆ դեսպան նշանակվելու առթիվ:
Այդ հայտարարության պատճառով Հունգարիայի ԱԳՆ էր կանչվել երկրում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրե Գուդֆրենդը:
Ծագող սկանդալին արագ արձագանքել է ԱՄՆ-ի վարչակազմը՝ նշելով, որ չի պաշտպանում ՄաքՔեյնի առանձին հայտարարությունները, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆի խոսքերը:




























