Մինսկի ձեւաչափը շարունակում է մնալ ուկրաինական ճգնաժամի կարգավորման լավագույն տարբերակը: Նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրկհալտերը:
«Մինսկի պայմանավորվածությունների իրականացումը մնում է ուկրաինական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ աշխատանքների լավագույն տարբերակը»,- ըստ ՌԻԱ Նովոստիի, Բազելում ԵԱՀԿ արտգործնախարարների Խորհրդի նիստի ժամանակ ունեցած ելույթում ասել է նա:




























