Ռուսաստանի համար Ղրիմն ունի հսկայական քաղաքակրթական եւ սրբազան նշանակություն, ինչպես Երուսաղեմում Տաճարի լեռը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանի համար Ղրիմն ունի մեծ քաղաքակրթական եւ սրբազան նշանակություն, այդպես են ռուսները դրան վերաբերելու այսուհետ եւ հավետ»,- ընդգծել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը պատմական է անվանել է Ղրիմի եւ Սեւաստոպոլի վերամիավորումը Ռուսաստանին:
Նա նաեւ երախտագիտություն է հայտնել բոլոր ռուսներին ճակատագրական պահերին, աջակցության, համերաշխության համար:




























