Դեկտեմբերի 3-ին, ժամը 21.00-ին, «Տոյոտա 4 Ռանեռ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տ. Պետրոսյան փողոցում գործող մանկական սրճարանի դիմաց վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























