Պատժամիջոցները վնասակար են, այդ թվում նաեւ՝ դրանց կիրառողների համար, Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ի դեպ, պատժամիջոցների մասին: Դրանք Ուկրաինայի պետական հեղաշրջման եւ այդ երկրի իրադարձությունների նկատմամբ մեր դիրքորոշման շուրջ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների նյարդային արձագանքները չեն եւ նույնիսկ կապված չեն Ղրիմի գարնան հետ: Համոզված եմ, որ չլիներ սա, կգտնեին մի ուրիշ պատճառ, որպեսզի արգելակեին Ռուսաստանի աճող հնարավորությունները, որպեսզի ազդեին նրա վրա», - ասել է Պուտինը:
Նրա խոսքով, զսպման քաղաքականություն «երեկ» չի մտածվել, այն Ռուսաստանի նկատմամբ իրականացվում է արդեն երկար տարիներ, տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակներ: «Ընդ որում, ամեն անգամ, երբ որեւէ մեկը կարծում է, որ Ռուսաստանը չափազանց ուժեղ, ինքնուրույն է դարձել, այդ գործիքներն անմիջապես գործարկվում են: Սակայն ուժի դիրքերից Ռուսաստանի հետ խոսելն անիմաստ է» - հայտարարել է Պուտինը:




























