Կառավարությունը 222 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 500 հազար դոլար) կառանձնացնի N1 (գլխավոր մասնաշենք) կառավարության շենքի նիստերի դահլիճի եւ ընդունարանի վերանորոգման համար: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ եւս 4 մլն դրամ կհատկացվի տեխնիկական վերահսկողության աշխատանքների եւ վերանորոգման նախագծի կազմման համար:
Հիշեցնենք, որ նախագահի եւ կառավարության աշխատակազմի ծախսերը ազգային անվտանգության նկատառումներից ելնելով ենթակա չեն մանրամասն հրապարակման:


























