Հայաստանը գերմանական KfW բանկից  75 մլն եվրոյի վարկ կստանա դեպի վրաստան էլեկտրահաղորդման գծեր կառուցելու համար: Վարկային համաձայնագիրը, որը շուտով կստորագրվի, հավանության է արժանացել Գործադիրի դեկտեմբերի 4-ի նիստում:

 «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց 1» ծրագրով նախատեսվում է նոր էլեկտրահաղորդման գիծ կառուցել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ: Վրաստանին սահմանամերձ Այրումում կկառուցվի  500/400/220 կՎտ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայան: Վրացական կողմից միացումը կլինի Մառնեուլի ենթակայանից 500 կՎտ գծի միջոցով, հայկական կողմից՝ Հրազդանից՝ 400 կՎտ գծի միջոցով

Հայկական կողմում շինարարական աշխատանքները կիրականացնի  «Հայաստանի բարձրավոլտ ցանցեր» ՓԲԸ-ն:

Առաջին փուլի ընդհանուր արժեքը կազմում է 105,2 մլն եվրո, որից  85,2 մլն եվրոն KfW-ի վարկն է (75 մլն եվրոն բանկի սեփական միջոցներն են,  10,2 մլն-ը՝ Գերմանիայի կառավարությանը): 75 մլն վարկը տրամադրվելու է 15 տարի ժամկետով՝ 5 տարի արտոնյալ ժակետով, իսկ  10,2 մլն-ը՝ 40 տարով, 0,75% տարեկան տոկոսադրույքով: Մնացած 20 մլն-ը վարկի տեսքով ստացվելու են՝ 10 մլն  Եվրոպական ներդրումային բանկից, եւ  10 մլն  էլ՝  Եվրոպական հարեւանության ներդրումային գործիքի դրամաշնորհից: