Բրիտանացի Մեթ Սիմփսոնը աճեցրել է Մեծ Բրիտանիայի ամենակծու պղպեղը՝ Սքովիլի սանդղակով 1 590 000 բալ, ինչը նախորդ ռեկորդից 200 000 բալով ավելին է: Նման կծվություն ստանալու համար Մեթը բույսերին ենթարկել է բոլոր հնարավոր սթրեսների. սահմանփակել է ոռոգումը, ձեւացել է կենդանի, որը ցանկանում ուտել պտուղները եւ նույնիսկ բղավել է բույսերի վրա ու վիրավորել նրանց, հայտնում է Kedem-ը:
Մեթի համոզմամբ՝ վտանգը բույսի ստիպում է պաշտպանվել, իսկ պղպեղի միակ հասանելի պաշտպանությունը նրա կծու բերքն է:




























