Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վիեննա, որտեղ մասնակցելու էՀարավարեւելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի խորհրդատվական խմբի նիստին:
ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում է նաեւ ԿԲ նախագահի հանդիպումը եւ բանակցությունները Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ, որի արդյունքում ստորագրվելու է 50 մլն եվրոյի վարկային պայմանագիր՝ ուղղված գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտում ՓՄՁ զարգացմանը:




























