Ադրբեջանում ուժգնացել է ճնշումը լրատվամիջոցների նկատմամբ:
Ինչպես հաղորդում է Trend-ը, այսուհետ եթե որեւէ լրատվամիջոց մեկ տարվա ընթացքում երկու անգամ դատարանի որոշմամբ պատասխանատվության ենթարկվի՝ կողմնակալ տեղեկատվության համար, ապա դատարան հայց կներկայացվի այդ պարբերականի տարածման դադարեցման մասին:
Դրա հետ կապված խորհրդարանը քննարկում է «Լրատվամիջոցների մասին» օրենքի փոփոխությունները: Գործող օրենսդրության համաձայն, նման հարցով դատարան կարելի է դիմել այն դեպքում, եթե լրատվամիջոցը մեկ տարվա ընթացքում 3 անգամ պատասխանատվության է ենթարկվել կողմնակալ տեղեկատվության համար:




























