«Սիմփսոնները» հայտնի մուլտսերիալի հերոսներով 203 դաջվածք ունեցող երկու թոռների պապը հավակնում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։

«Daily Mail»-ի փոխանցմամբ, 52-ամյա Մայքլ Բեքսթերն ամբողջ մարմինը 203 դաջվածքով պատելու համար շուրջ 12 հազար ավստրալական դոլար է ծախսել։

Ռեկորդների գրքում գրանցվելու նրա հայտը համընկել է սերիալի ստեղծման 25-ամյակի հետ։ Բեքսթերի խոսքով, մեկ տարվա ընթացքում նա դաջվածք անողի մոտ շուրջ 130 ժամ է անցկացրել։ «Ես շոուի մեծ երկրպագուն եմ, ինձ դուր են գալիս իմ դաջվածքները եւ գիտեմ շատ մարդկանց, այդ թվում՝ իմ թոռներին, որոնց նույնպես դուր է գալիս»,- ասել է Բեքսթերը։

Իր դաջվածքների շնորհիվ տղամարդը, ինչպես նաեւ դաջվածքներ կատարողը, ամբողջ աշխարհում հայտնի են դարձել։