1985 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կառավարություններին առաջարկել է հանուն տնտեսական եւ սոցիալական զարգացման ամեն տարի դեկտեմբերի 5-ը նշել որպես Կամավորների միջազգային օր (International Volunteer Day):

Calend-ի փոխանցմամբ, կամավորները մարդիկ են, ովքեր իրենց ազատ ժամանակը ծախսում են ի շահ հասարակության:

Գործունեության ոլորտները, որտեղ կարելի է տեսնել կամավորների անշահախնդիր աշխատանքը, իսկապես շատ են ու բազմազան: Օրինակ, այդպիսի մարդիկ ինքնակամ օգնում են մաքրել հանրային վայրերը, սոցիալական կազմակերպությունների պաստառներ կամ թերթիկներ են տարածում, պատրաստ են էքսկուրսիա անցկացնել հարազատ քաղաքում, սպորտային միջազգային մրցույթներում թարգմանիչ լինել: Կամավորներն օգնում են նաեւ մանկատների եւ ծերանոցների աշխատակիցներին, օգնության հասնում աղետից տուժածներին: