Իշխանությունը լուսանցքում ընդմիշտ հայտնված գործիչների սատարման կարիքը չունի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը։

«Պետք է հիասթափեցնեմ պարոնին եւ նշեմ, որ իշխանությունը լուսանցքում ընդմիշտ հայտնված գործիչների սատարման կարիքը չունի»,- ասաց Է. Շարմազանովը:

Նշենք, որ Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի օգտին քվերակությունը նշանակում էր աջակցություն Սերժ Սարգսյանի քաղաքականությանը, նշեց է. «Ես կարծում եմ, որ նրանք ողբալի վիճակում են հայտնվել, որ այդ փաստերից նման եզրահանգումներ են կատարում: Ես սեղմեցի ինչպես Շարմազանովի, այնպես էլ Աշոտյանի ձեռքը, այժմ հավանաբար նրանք կմտածեն, որ մենք սատարում ենք Սերժ Սարգսյանին»:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am