Ֆրանսիայի Լա Ռոշ-սյուր-Յոն քաղաքի իշխանությունները դատարանի որոշմամբ հավաքել են քաղաքային խորհրդի շենքի դիմաց տեղադրված ավանդական սուրբծննդյան ինստալացիան, որը պատկերում է քարանձավում, կենդանիների հարեւանությամբ Քրիստոսի  ծննդյան սցենարը:

Նանտի դատարանը որոշել է, որ ինստալացիան կրոնական խորհրդանիշների հրապարակային ցուցադրություն է եւ չի համապատասխանում երկրի Սահմանադրությամբ ամրագրված աշխարհիկ հասարակությունում կրոնի չմիջամտելու սկզբունքին:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ պետության բացառապես աշխարհիկ բնույթի վերաբերյալ Ֆրանսիայում ընդունված օրենքները կտրականապես արգելում են կրոնական խորհրդանիշների հրապարակային ցուցադրումը հասարակական վայրերում: Պետության եւ եկեղեցու տարանջատումը եղել է Ֆրանսիայի Հանրապետության ստեղծման հիմնարար սկզբունքներից մեկը, որը օրենսդրության մեջ ամրագրվել է 1905 թվականին:

Քաղաքային խորհրդ անդամ Վրունո Ռետայոն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խիստ քննադատության է ենթարկել դատարանի որոշումը: «Այդ որոշումն անհեթեթ է: Եկեք նաեւ արգելենք Ելիսեյան պալատում թխվածք ուտել Աստծո հայտնության օրը»,-ասել է նա՝ հավելելով, որ բողոքարկելու է դատարանի որոշումը:

Նա նաեւ հիշեցրել է, որ Փարիզի քաղաքապետն ամեն տարի ընթրիք է տալիս մահմեդականների համար սուրբ համարվող Ռամադանի առթիվ: