Սերժ Սարգսյանը հայտնի է արտաքին քաղաքականությունում նախաձեռնողական գործունեությամբ, որն ավարտվում է տապալմամբ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում ընթացող այս տարվա վերջին ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով` Սերժ Սարգսյանը արտաքին քաղաքականության ոլորտում երկու կարեւոր նախաձեռնություն է առաջադրել. «Դրանցից առաջինը հայ-թուրքական արձանագրություններն են, երբ Թուրքիայի հետ սահմանի բացման համար վաճառեց Հայոց ցեղասպանության ճանաչումը: Երկրորդ նախաձեռնությունը եվրաինտեգրման գործընթացն էր. 3 տարի շարունակ Եվրամիության հետ բանակցություններ տարվեցին, դրա հետ մեծ հույսեր էր կապվում, իսկ արդյունքում ամենաամոթալի կերպով տապալվեց», - ասաց Զուրաբյանը:




























