Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր՝ դեկտեմբերի 6-ին, այցելելու է Սյունիք: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Սա վարչապետի պաշտոնում առաջին այցելությունն է Սյունիք: Նրան ուղեկցելու են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ՝ փոխվարչապետ, ԱԻՆ-ՏԿՆ նախարար: Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացնելու մարզպետարանում:




























