«Ջեբաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը՝ Աբու ալ-Շիշանին հայտարարել է, որ լիբանանյան զինյալների կանայք ու երեխաները կդառնան զինյլաների թիրախը, եթե նրա կինը չազատվի բանտից:
Անցած երեքշաբթի հայտնի դարձավ, որ Լիբանանի բանակը ձերբակալել է ալ-Շիշանի կնոջն ու «Իսլամական պետության» խմբավորման ղեկավար Աբու Բակեր-Ալ Բաղդադի նախկին կնոջն ու երեխային:
Լիբանանի ներքին գործերի նախարար Նուհադ ալ-Մաշնոկը հայտարարել էր, որ զինյալների ղեկավարի կալանավորված կանայք «գերության մեջ հայտնված զինվորների ազատագրման շուրջ բանակցություններում կարեւոր տարր կարող են դառնալ»:




























