ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի քաղաքացիական ինժեները կալանավորել է նոր ատոմային ավիակրի գծագրերը գողանալու եւ Եգիպտոսի իշխանություններին այն փոխանցելու փորձի համար, հայտնում է  AFP-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը:

Լրատվամիջոցների տվյալներով՝ 35-ամյա Մուսթաֆս Ահմեդ Ավադը մտադիր է եղել գաղտնի գծագրերը փոխանցել եգիպտական հետախուզական ծառայություններից մեկի սպային, ով իրականում Հետախուզությունների դաշնային բյուրոյի գործակալ էր: Հայտնի է, որ խոսքը USS Gerald R. Ford ավիակրի մասին է: Եթե տղամարդու մեղքն ապացուցվի, ապա նրան սպառնում է 40 տարվա ազատազրկում, հայտնում  է «ՌԻԱ Նովոստին»: