Ֆրանսիայի պատշպանության նախարարության հայտարարությունից հետո, ըստ որի՝ «երկիրը կարող է երբեք Ռուսաստանին չվաճառել «Միստրալները» տեղեկություններ տարածվեցին, որ «Royal Caribbean Cruises Ltd» ամերիկա-նորվեգական ընկերության համար նախատեսված նավերի կառուցման նպատակով 1,2 մլրդ դոլարի գործարք է կնքվել: Այդ մասին գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»:
Թերթը, վկայակոչելով ֆրանսաիական Le Point պարբերականին, նշում է STX նավաշինարանը «Royal Caribbean Cruises Ltd»-ի հետ 1,2 մլրդ եվրոյի գործարք է կնքել: Այն նախատեսում է երկու նավերի շինարարություն, որոնք պատվիրատուին կփոխանցվեն 2018թ. եւ 2020թ.:
Թերթը հիշեցնում է, որ STX նավաշինարանը Ռուսաստանի համար կառուցված «Միստրալների» նախագիծն իրացնող երեք ընկերություններից մեկն է: Պայմանագրով այդ ընկերությանը կվճարվի 660 մլն եվրո: Ամերկացիներն, այսպիսով, «փոխահատուցում են» «Միստրալների» պայմանագրի խզումը:




























