Վանաձոր քաղաքում 20-ամյա աղջիկն ինքնասպանություն գործելուց առաջ գրություն է թողել:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 01:10-ից 01:45-ըն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր քաղաքում՝ տան ննջասենյակում, ջեռուցման խողովակից շարֆով պարանոցից կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն հասցեի 20-ամյա բնակչուհին:
Կատարվել են դեպքի վայրի, դիակի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Աղջկա դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
20-ամյա աղջկա մայրը ներկայացրել է դստեր կողմից թողնված գրություն՝ հետեւյալ բովանդակությամբ. «Կներեք ինձ բոլորդ էս աշխարհում իմ տեղը չգտա իմ վերջին հնարավորությունը երջանիկ լինելու հօդս ցնդեց...էլ չեմ ուզում շարունակեմ. կներես մամ...հերիք ա ինչքան տանջվեցի ու տանջվեցի...Սիրել եմ ես ուղղակի...»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ NEWS.am_ը հայտնել էր, որ Վանաձորում դժբախտ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ կախված վիճակում հայտնաբերվել է 20-ամյա աղջիկ: Նա 3-րդ կուրսի ուսանողուհի էր: Աղջկա դին գտել են` ննջասենյակի ջեռուցման համակարգի խողովակից պարանով կախված վիճակում:


























