Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 6-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին անկարգելով ցատկել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջից, սակայն անկարգելը չի բացվել:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 1986 թ. ծնված Ն. Ա.-ը փորձել է անկարգելով ցատկել է կամրջից, սակայն այն չի բացվել, ինչի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























