Ծնողների ագրեսիայի դեպքում աղջիկները խորը ներքին ապրումներ են ունենում, իսկ ահա տղաներն ավելի հակված են իրենք ագրեսիվություն դրսեւորել: Նման եզրահանգման են եկել Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանում անցկացված հետազոտության արդյունքում: Ծնողների կողմից ագրեսիա ասելով՝ գիտնականները նկատի են ունեցել ապտակը, խեղդելը, զենքով սպառնալը:
Հետազոտությանը մասնակցել է 1125 երեխա: Վաղ մանկության տարիներին մասնակիցների 14%-ն իրենց ագրեսիվ է պահել, իսկ 46%-ի մոտ սոցիալական ունակություններն ավելի վատ են զարգացած եղել, քան մյուս հասակակիցների:
Նախադպրոցական տարիքում ագրեսիայի մակարդակը հասել է 18%-ի, իսկ սոցիալական ունակությունները տուժել են 34%-ի պարագայում:
Գիտնականներն ուշադրություն են դարձրել աղջիկների ու տղաների միջեւ տարբերությանը: Ագրեսիան վատացրել է աղջիկների սոցիալական ունակությունները, բայց ոչ տղաներինը: Ըստ Prothom Alo-ի, ընտանիքում բռնության ենթարկված տղաներն ավելի հաճախ իրենք են ագրեսիվություն դրսեւորել:




























