Թուրքիայի կրոնա-հասարակական կազմակերպություններից մեկի առաջնորդ Նուրեդդին Յըլդըզը աշխատող կանանց նկատմամբ վիրավորական արտահայտություն է արել, որը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Sosyal Doku կրոնա-հասարակական կազմակերպության նախագահ Նուրեդդին Յըդըզը աշխատող կնոջ վերաբերյալ տեսագրություն է հրապարակել։

Նուրեդդին Յըլդըզն ասել է. «Ամեն աշխատող կին նշանակում է աչքն անկուշտ տղամարդ։ Աշխատող կինը կամ հետաձգում է ամուսնությունը եւ վնասում տղամարդկանց ամուսնության ընթացքը, կամ էլ ամուսնացած լինելով աշխատանքի հետեւանքով հոգնում, ժամանակը քչանում է, որի հետեւանքով տղամարդու հետ հարաբերություններում փչացնում է կանացիությունը։ Երբ փչանում է կնոջ կանացիությունը, տղու աչքերը սկսում են «դուրս»  նայել։  Այդ տան մեջի տղամարդուն ստիպում է, որ նա աշխատանքի վայրում մեկ այլ կնոջ սիրահետի։ Այսպես ոչ թե պոռնկություն, այլ պոռնկությանը պատրաստելու ընթացքն է աջակցում»,-ասել է Նուրեդդին Յըլդըզը։