Սերբիայում ոստիկանությունը կանխել է հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի դեմ մահափորձը: Այս մասին գրում է տեղական Alo! պարբերականը: Աղբյուրի տեղեկություններով, ծրագրվող հանցագործությունը բացահայտվել է «Վրիժառուներ» նախկին զինված խմբավորման անդամներին գաղտնալսելու շնորհիվ:
«Վրիժառուների» ղեկավարներից մեկը՝ Բոբան Ինջիչը, հեռախոսազրույցում ասել է, որ Կուստուրիցան վտանգ է ներկայացնում Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի հետ մտերիմ հարաբերությունների պատճառով: Նա ընդգծել է, որ դա սպառնում է նախկին բոլոր «Վրիժառուների» շահերին: Ըստ Lenta-ի, ռեժիսորն ինքը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը:
Ավելի վաղ Սերբիայի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի իշխանությունները համատեղ ոստիկանական գործողություն էին սկսել «Վրիժառուների» դեմ՝ 1993 թվականին Շտրպցիում (Սերբական Հանրապետություն) ռազմական հանցագործությունների գործով: Նրանց մեղադրում են 20 բոսնիացի մահմեդականների գնդակահարելու մեջ: Ներկայում այդ գործով 15 մարդ է ձերբակալված:


























