Պակիստանում ամերիկյան անօդաչու սարքերով Հյուսիսային Վազիրիստան նահանգի Հար Տանգի գյուղի գնդակոծության ընթացքում սպանվել է «Ալ-Քաիդա»-ի առաջնորդներից Ումար Ֆարուքը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հաղորդվում է, որ գնդակոծության արդյունքում եւս հինգ մարդ է զոհվել: «Տեղեկություններ կան, որ առանցքային հրամատարներից մեկը գնդակոծության շրջանում է, բայց այս տվյալները դեռեւս չեն հաստատվել»,- փոխանցում է Gazeta-ն:
Ավելի վաղ Պակիստանի իշխանությունները հայտարարել էին «Ալ-Քաիդա»-ի առաջնորդներից Ադնան Շուքրիջումախին ոչնչացնելու մասին: Նա նույնպես սպանվել է Հյուսիսային Վազիրիստանում:
ՀԴԲ-ի կայքի տեղեկությունների համաձայն, 27-ամյա Շուքրիջումախը մեղադրվում էր 2010 թվականի հուլիսին Նյու Յորքի մետրոյում ահաբեկչությունների նախապատրաստման մեջ, ինչպես նաեւ մասնակցել է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեմ «ահաբեկչական դավադրությանը»:



























