Ճապոնական սուշի, սաշիմի եւ ռոլամ կերակրատեսակների հանդեպ մարդկանց սերը, ցավոք, ողբերգական հետեւանք է ունենում որոշ ջրային կենդանիների համար: Խոսքը Խաղաղ օվկիանոսում ապրող երկնագույն թյուննոսի (ձկան տեսակ) մասին է, որի մեջքի հատվածը դելիկատես է համարվում:
Բնության պահպանության միջազգային միությունը երկնագույն թյուննոսը ներառել է վերացող կենդանատեսակների ցանկում, քանի որ այդ ձուկը սկսել է ոչնչանալ, հաղորդում է Kedem-ը: Ասիայի տարածքում ձկնորսությունը հանգեցրել է նրան, որ այդ տեսակի որոշ ներկայացուցիչներ ամբողջությամբ վերացել են:
Փորձագետների կարծիքով՝ որոշ կենդանիների ու ձկների պոպուլյացիայի վերացումը կապված է ոչ միայն շրջակա միջավայրի փոփոխությունների, այլեւ սննդամթերքի շուկայի մեծացման հետ:



























