Հնդկաստանում կինը հայտարարել է, որ Uber ծառայության տաքսու վարորդը բռնաբարել է իրեն: Դելիի 26-ամյա բնակչուհու խոսքով, ինքը տաքսիում ննջել է, իսկ երբ արթնացել է, մեքենան կայանված է եղել քաղաքի հեռավոր թաղամասում:
Բժշկական հետազոտությունը հաստատել է, որ կնոջը բռնաբարել են: Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին: Հաղորդվում է, որ Uber ընկերությունը, որը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում տաքսի պատվիրել եւ առցանց վճարել, համագործակցում է ոստիկանության հետ:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Հնդկաստանում կանանց հանդեպ բռնության խնդիրը սկսել է լայնորեն քննարկվել 2012 թվականի դեկտեմբերին մայրաքաղաք Դելիում ուսանողուհու խմբակային բռնաբարությունից եւ սպանությունից հետո:
Հարձակումը զանգվածային բողոքի պատճառ էր դարձել եւ հնդկական իշխանություններին ստիպել կոշտ միջոցառումներ ձեռնարկել՝ ուղղված սեռական հողի վրա հանցագործությունների դեմ պայքարին:



























