Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է պրոֆեսիոնալ հանցագործների խմբին, որը Հուդայի անապատի քարանձավներից ավելի քան 2000 տարեկան առարկաներ էր գողանում:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, մի քանի տասնամյակի ընթացքում առաջին անգամ ոստիկանությանը հաջողվել է տեղում ձերբակալել հնագիտական արժեքներ առեւանգողներին: Գողերին հետաքրքրել է, այսպես կոչված, «Գանգերի քարանձավը», որը գտնվում է ժայռի ճիշտ կենտրոնում:

Գողերին պատահաբար նկատել է այդ շրջանում ուսումնավարժանքների մասնակցող որոնողա-փրկարարական խումբը: Երբ հանցագործները վեր են բարձրացել, ոստիկանությունն այնտեղ արդեն սպասել է նրանց: