Յեմենի ափերին Եթովպիայից անօրինական միգրանտների փոխադրող նավ է խորտակվել: «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ, շուրջ 70 մարդ է զոհվել:

Հեռուստաալիքի տվյալներով, բոլոր զոհերը Եթովպիայի քաղաքացիներ են: Նավի կործանման պատճառների մասին տեղեկություններ չկան:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ենթադրություններ կան, որ նավը խորտակվել է ուժեղ փոթորկի հետեւանքով: