Գերմանիայի քաղաքացիների մեծ մասը ցանկանում է, որ երկրի կանցլեր Անգելա Մերկելը առաջադրվի 4-րդ ժամկետի համար, հաղորդում է Reuters-ը:

Emnid ընկերության անցկացրած հարցման համաձայն, գերմանացիների 56 տոկոսը նախընտրել են, որ Մերկելը մասնակցի առաջիկա ընտրություններին, սակայն մոտ 75 տոկոսը համարում է, որ կանցլերը կլքի իր պաշտոնը 2017-ին:

2013 թվականին շատերը ենթադրում էին, որ Անգելա Մերկելը կլքի կանցլերի պաշշտոնը իր 3-րդ ժամկետի կեսերին, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանի գործողություններին ԵՄ արձագանքը ճիշտ է եղել: