Միջպետական ավիացիոն կոմիտեի ավիացիոն գրանցումը հաստատել է Sukhoi Superjet 100 (SSJ-100) ինքնաթիռում բարձր հարմարավետության ուղեւորատար խցի ինտերիերը, հայտնում է ինքնաթիռն արտադրողի մամուլի ծառայությունը:
Միջպետական ավիացիոն կոմիտեի ավիացիոն գրանցման կողմից ինքնաթիռի տիպային կառուցվածքի գլխավոր փոփոխությանն ընդունումը հաստատել է օդանավի տվյալ տեսակում անվտանգ թռիչքների իրականացման հնարավորությունը: SSJ100 VIP սրահի ինտերիերը նախատեսված է 19 ուղեւորի համար, այն կազմված է մի քանի գոտիներից: Առաջին եւ երկրորդ սրահները նախատեսված են գործարար հանդիպումների համար: Դրանք հագեցած են կահույքով, աշխատանքային սեղաններով, համապատասխան աթոռներով, հայտնում է «TASS»-ը:



























