Արեւմտյան Ուելսի Բարմուտ լողափում շնաձուկ է նետվել, հայտնում է The Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ կենդանին, որի երկարությունը մոտ 3 մետր է, պատկանում է «մակո» տեսակին: Այդ տարատեսակը բնակվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Արգենտինայի, Չիլիի եւ ԱՄՆ-ի ափերին: Թե ինչու է շնաձուկը մոտ 11 հազար կմ լողացել դեպի Մեծ Բրիտանիայի ափեր, հայտնի չէ:
Սատկած կենդանուն առաջինը տեսնողներից մեկը եղել է լուսանկարիչ Գվիոն Լիգետը: Տղամարդը պատմել է, որ շնաձկան շուրջ բավականին արագ մեծ բազմություն է հավաքվել: Նրանցից ոմանք պոկել են ատամները՝ որպես հուշանվեր:
Որոշ ժամանակ անց ժամանած կենսաբանները հետազոտել են ձկանը: Լիգետի կարծիքով՝ շնաձուկը կարող էր ափին հայտնված լինել ծանծաղուտի պատճառով:




























