Թուրքիայի Ուրֆա նահանգի Աքչաքալեի շրջանում զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել «աղջիկ ուզելու» արարողության ժամանակ, որը հայտնվել է մամուլում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Ուրֆայի Աքչաքալեի շրջանում տղայի համար «աղջիկ ուզելու» են գնում ընտանիքի հայր Մ.Ա.-ի առաջնորդությամբ։  Աղջկա ընտանիքը նորմալ ընդունում է հյուրերին։ Այդ ընթացքում աղջկա հայրը հարցնում է Մ.Ա-ին, թե ինչով է զբաղվում տղան եւ պատասխանից տանը գտնվողները զարմանքից քար են կտրում։

«Տղաս հեռախոսային խարդախությամբ (kontürcüluk) է զբաղվում, ամսական եկամուտը 15 հազար լիրա է (7000 դոլար), բայց նոր է սկսել, հետո ավելի շատ կվաստակի դրանով։ Այդ փողով ձեր աղջկան լավ կնայի»,-ասել է Մ.Ա.-ն։