Համաշխարհային մեդիայի ամենաազդեցիկ 100 անձանց ցանկը, որը հրապարակել է Լոնդոնի The Guardian թերթը, գլխավորում է Google ընկերության ստեղծող եւ նրա գործադիր տնօրեն Լարրի Փեյջը:
Երկրորդ տեղում Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է, եռյակը եզրափակում է Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը:
Վարկանիշի 4-րդ հորիզոնականը զբաղեցնում է BBC մուլտիմեդիա խմբի ղեկավար Թոնի Հոլլը, իսկ 5-րդը՝ Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը:
Այնուհետեւ ցանկում գալիս են Twitter-ի ղեկավար Դիք Քոսթոլոն, News Corp-ի նախագահ Ռուփերթ Մերդոկը:
Ցանկը կազմողներն իրենք մեկնաբանություններում նշում են, որ համաշխարհային լրատվամիջոցներում առավել ազդեցիկ դիրքեր են զբաղեցնում խոշոր մուլտիմեդիա ընկերությունները:



























