Նավթի համաշխարհային գները շարունակում են ընկնել՝ Իրաքի SOMO պետական ընկերության կողմից ասիական երկրներին հունվարյան ֆյուչերսների ռեկորդային զեղչեր կիրառելու պատճառով: Այդ մասին են վկայում տորգերի տվյալները:
Այսօր՝ դեկտեմբերի 9-ի ժամը 08.25-ի դրությամբ Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է՝ հասնելով մինչեւ 65,95 դոլար մեկ բարելի համար: WTI տեսակի թեթեւ նավթի հունվարյան ֆյուչերսների գինը հասել է 62,43 դոլարի մեկ բարելի համար, հաղորդում է Gazeta-ն:
SOMO-ն մեկ բարելի համար 4 դոլարի զեղչ է տրամադրում ասիական երկրներին Basrah Light տեսակի նավթի համար: Bloomberg-ի կարծիքով՝ նման զեղչը խոշորագույն է 2003-ի օգոստոսից ի վեր:




























