«Լյուֆտհանզա» ավիաընկերության ուղեւորները կարող են բազեների հետ օդանավ նստել: Այդ նպատակով ընկերությունը վանդակների հատուկ կոնստրուկցիա է մշակել: Նորամուծությունը նախատեսված է հաճախորդների ոչ մեծ, բայց շատ ունեւոր խմբի համար՝ հիմնականում Պարսից ծոցի երկրներից, որոնք սիրում են ճամփորդել որսորդության համար վարժեցրած փետրավորների հետ:
«Այս տեխնոլոգիան ընկերությունը մշակել է թռչնաբանների հետ սերտ համագործակցությամբ, որպեսզի թռչունների տեղափոխման հիգիենիկ բոլոր պահանջները պահպանվեն», – պատմել են ավիաընկերության ներկայացուցիչները:
Ենթադրվում է, որ արդեն հաջորդ տարի կկայանա բազեների հետ առաջին թռիչքը, հայտնում է headline.kz կայքը:




























