Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում դատախազություն է կանչվել եւ ցուցմունք տվել Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգյուն Գյունգյորը։

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի գլխավոր դատախազություն կանչված նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորը դատախազ Յուսուֆ Հաքքը Դողանի մոտ 2 ժամ ցուցմունք է տվել Հրանտ Դինքի հետ կապված մի միջադեպի համար։

Նշենք, որ 2004-ին Դինքը մի հրապարակում էր գրել Աթաթուրքի որդեգրած հայ աղջկա մասին, որից հետո նրան կանչել էին նահանգապետարան, Ազգային հետախուզության ծառայության 2 գործակալի ներկայությամբ Ստամբուլի այն ժամանակվա փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորը սպառնացել էր Հրանտ Դինքին եւ ասել. «չափդ ճանաչի»։