Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմազավակ ընտանիների աջակցության լրացուցիչ միջոցների ապահովման մասին հրաման է ստորագրել, որի շրջանակներում երրորդ եւ հաջորդող յուրաքանչյուր երեխայի ծնունդի համար ընտանիքը 10 հազար դոլար գումարի չափով սերտիֆակատ կստանա:
Երաշխավորված միջոցներ ստանալու համար ծնված եւ որդեգրված ծնողները համապատասխան պետական մարմնին պետք է դիմեն առաջին 6 ամիսների ընթացքում, հայտնում է Informing-ը:
Միջոցները ծախսելու իրավունքն ունի միայն երեխան 18 տարին լրանալուց հետո:




























