Թբիլիսիի կենդանաբանական այգում վագրը 19-ամյա երիտասարդին ծանր վերք է հասցրել: Նախնական տվյալներով՝ երիտասարդը մտել է արգելված տարածք եւ գիշատչին բավական բավականի մոտ հեռավորության վրա գտնվել: Առանց հապաղելու վագրը թաթով ծանր վերք է հասցրել նրան, հայտնում է «Վրաստանը օնլայնը»:
Տուժածին օգնություն են ցուցաբերել կենդանաբանական այգու աշխատակիցները, այնուհետեւ տեղափոխել հիվանդանով: Երիտասարդի վիճակը բավարար է:




























