Ֆրանսիայի թագուհի Ժաննա դե Բուրբոնի գերեզմանի մարմարե արձանը Փարիզում կայացած աճուրդում վաճառվել է 1,1 մլն եվրոյով: Այս մասին հաղորդում է Փարիզի Piasa աճուրդի տունը:

Խոսքը Ժաննա դե Բուրբոնի (կառավարել է 1370-1380 թթ) գլխի մասին է: Քանդակը լավ պահպանվել է, թագուհու դիմագծերը, սանրվածքն ու գլխարկը հստակ երեւում են: Համարվում է, որ գերեզմանի քանդակի հեղինակը միջնադարյան հայտնի ֆլամանդացի  քանդակագործ Ժան դե Լյեժն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ժաննա դե Բուրբոնը ծնվել է 1338 թվականին: Նա 1350 թվականին ամուսնացել է Ֆրանսիայի ապագա թագավոր Կարլ Վալուայի հետ: Թագուհին մահացել է 40 տարեկանում, ծննդաբերության ժամանակ:

Ժաննա դե Բուրբոնը եւ Կարլ V Իմաստունն ունեցել են 10 երեխա, այդ թվում Վալուա դինաստիայի շարունակող Կարլ VI-ը, որը պատմության մեջ մնացել է Խելագար մականունով: