ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին` ժամը 09:45-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում երկկողմանի մերկասառույց է:

Սպիտակի, Մարալիկի, Ախուրյանի, Թալինի, Անիի, Աշոցքի, Ապարանի, Արթիկի, Կոտայքի, Սեւանի, Հրազդանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ տանող ավտոճանապարհից, որը փակ է փլուզման հետեւանքով) բաց են: