Նորին արագորեն սովորելու ունակությունը պրիմատների մոտ տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում: Գիտնականները պարզել են, որ նոր բան սովորելու ցանկությունը ստիպում է շփվել մեծ թվով նոր էակների հետ, ինչն իր հերթին համաճարակների արագ զարգացման է հանգեցնում:
Մասնագետները որոշել են կենդանիների վրա ստուգել հետաքրքրասիրության եւ այս կամ այն հիվանդությունների զարգացման միջեւ կապը: Ըստ Informing-ի, գիտնականներն ուսումնասիրել են պրիմատների 127 տեսակի՝ պարզելու համար, թե ինչ վնաս կարող են հասցնել հետաքրքրասիրությունն ու ուսման ծարավը:
Գիտափորձի ավարտին մասնագետները հանգել են եզրակացության. որքան հետաքրքրասեր է այս կամ այն տեսակը, այնքան այդ տեսակի ներկայացուցիչները հակված են վարակվելուն:
Հետազոտողները նաեւ հանգել են եզրակացության, որ նման եզրակացությունը միանգամայն ընդունելի է նաեւ մարդկանց պարագայում:




























