ԱՄՆ Կալիֆորնիայի Bourbon Steak and Pub ռեստորանում Գոհաբանության օրը յուրահատուկ են նշել. այստեղ աշխարհի ամենամեծ մսային ռուլետն են պատրաստել:
Ռուլետի համար օգտագործել են 24 լոր, 12 հավ, 6 հնդկահավ, 2 գառ, 1 խոճկոր, մի քիչ շագանակ եւ մրգեր: Ըստ Kedem-ի, այն փաթաթել են շինարարական մետաղական ցանցով եւ տապակել հատուկ ռոստերում:
Հսկայական ռուլետը պատրաստել են տեղի սպորտային թիմերից Seattle Seahawks-ի հաղթանակի կապակցությամբ եւ հյուրասիրել մարզիկներին ու նրանց երկրպագուներին: Խոհարարները չեն պատրաստվել ռեկորդ սահմանել, այդ պատճառով երեկույթին Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներ չեն եղել:




























