Չինական Չունցինե քաղաքի ռեստորաններից մեկն իր հաճախորդներին զեղչեր է առաջարկում, որի չափը կախված է հաճախորդի քաշից: Այս մասին գրում է Foodbeast-ը:
Հաղորդվում է, որ տղամարդիկ հաստատությունում մեծ զեղչեր ստանալու համար պետք է գեր լինեն, իսկ կանայք՝ ընդհակառակը, առավելագույն զեղչի համար պետք է հնարավորինս փոքր քաշ ունենան:
Ըստ Lenta-ի, 140 կգ-ը գերազանցող քաշով տղամարդկանց հաստատությունը խոստանում է անվճար կերակրել: Նույնը վերաբերում է նաեւ այն կանանց, ովքեր 34.5 կգ-ից պակաս են կշռում:
Ավելի վաղ Շանհայում տեղակայված մեկ այլ չինական ռեստորանն իր հաճախորդներին առաջարկում էր մասնակցել նման ակցիաների: Զեղչի չափն այստեղ հաշվարկվում էր՝ ելնելով հաճախորդի հասակից:




























