Թբիլիսիի 15-ամյա բնակչուհու հարազատները  նրա սիրած տղային՝ 19-ամյա Դավիթ Խարազիշվիլիին, կանչել են փողոց եւ սպանել, դեկտեմբերի 18-ին հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

Միջադեպը տեղի է ունեցել  Թբիլիսիի ծայրամասում՝Վարկետիլիում: Ըստ հեռուստաընկերության տվյալի՝ անչափահասի պապը, հայրը եւ եղբայրը երիտասարդին ստիպել են դուրս գալ փողոց, իսկ հետո դանակով հարվածել են մեջքին:

Քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ  108-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն), կասկածյալներից մեկը ձերբակալվել է, փոխանցում է «Նովոստի Գռուզիան»: