Հայաստանի տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր՝ հուլիսի 8-ին Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմին, գործադիր իշխանության մարզային կառույցների, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սերգեյ Բագրատյանին:
Փոխնախարարը նշել է, թե նոր մարզպետը լավ ծանոթ է մարզի խնդիրներին եւ իր փորձն ու հմտությունները կծառայեցնի դրանց լուծմանը: Տարածքով փոքր մարզն ունի զարգացման մեծ ներուժ, եւ Վ. Տերտերյանը նշել է, թե մարզպետն իր ավանդը կունենա մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի շարունակման ու նոր ծրագրերի իրականացման գործում:
Նշենք, որ Սերգեյ Բագրատյանը մարզպետի պաշտոնում նշանակվել է հուլիսի 8-ին կայացած կառավարության նիստում: Մարզետի աթոռը թափուր էր մնացել Վարդգես Մաթեւոսյանի մահվանից հետո:


























