Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 400 քնապարկ է բաժանել անօթեւաններին՝ իր ծննդյան օրվա առթիվ, որը դեկտեմբերի 17-ին էր, գրում է La Repubblica-ն:

Պապին օգնել են կամավորները, այդ թվում՝ Շվեյցարական գվարդիայի սպաները: Քնապարկերի բաժանման գործընթացին հետեւել է արքեպիսկոպոս Կոնրադ Կրաեւսկին, որը պատասխանատու է Վատիկանի բարեգործական ծրարգրերի համար:

Նաեւ հաղորդվում է, որ Պապի ծննդյան օրվա առթիվ Սուրբ Պետրոսի հրապարակում տորթ են հյուրասիրել, փոխանցում է Gazeta-ն:

Ավելի վաղ Պապը թույլատրել էր Վատիկանի գլխավոր հրապարակում անօթեւանների համար ցնցուղ տեղադրել:  Նաեւ հաղորդվել էր, որ Ֆրանցիսկոսը Fiat Panda 4x4-ը եւ ստացած այլ նվերները վիճակախաղով կխաղարկի: Հայտնի է դարձել նաեւ, որ Հռոմի պապն առանցքային դեր է ունեցել ԱՄՆ-ի եւ Կուբայի բանակցություններում արդյունքի հասնելու գործում: