Հորդանանում վերջին 8 տարիների ընթացքում առաջին անգամ 11 մարդու կախաղան են բարձրացրել, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:

Բոլոր մահապատժի ենթարկվածները հորդանանցիներ են:

Վերջին անգամ մահապատիժը Հորդանանում կիրառվել է 2006 թվականին: Այն ժամանակ մահապատժի էր ենթարկվել 122 մարդ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հորդանանի Թագավորության ՆԳ նախարար Հուսեյն Մաջալիի խոսքով՝ վերջին ժամանակներս հասարակությունում սուր բանավեճ է ծավալվել մահապատժի կիրառման պրակտիկան վերականգնելու շուրջ:

«Հասարակության մեծ մասը կարծում է, որ հանցավորության աճը պայմանավորված է նաեւ այդ պատժամիջոցի բացակայությամբ»,-ասել է նախարարը: