Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը ԵՏՄ-ին եւ ՄՄ-ին անդամակցության պայմանագրերի ստորագրման նախաշեմին համոզմունք է հայտնել, որ Ղրղըզստանին եւ համագործակցության երկրներին միավորում է ոչ միայն ընդհանուր պատմությունը, այլեւ ընդհանուր ապագան:

«Եվրասիական տնտեսական համագործակցության երկրները ոչ միայն մեր տնտեսական գործընկերներն են, այլեւ նախեւառաջ մեզ հոգեհարազատ հարեւաններ: Մենք ընդհանուր պատմություն եւ, վստահ եմ, ընդհանուր ապագա ունենք», - «Ռոսիյսկայա գազետայի» հետ զրույցում ընդգծել է Ատամբաեւը:

Ղրղըզստանի նախագահը նաեւ նշել է, որ առանց միասնական տնտեսական տարածքի հանրապետության համար դժվար կլինի, քանի որ միայն վերաարտահանմամբ չի կարելի վաստակել: «Այս միավորում մտնելը տնտեսական զարգացման նոր հնարավորություններ է բացում: Ղրղըզստանին անհրաժեշտ է իր ապրանքները, աշխատուժը տեղափոխելու հնարավորություն: Անհրաժեշտ է, որպեսզի  հանրապետություն ազատ մուտք գործեն ֆինանսական ռեսուրսներ», - նշել է Ատամբաեւը:

ԵՏՄ-ի ստեղծման պայմանագիրը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը, ավելի ուշ  միացել է Հայաստանը:  Դեկտեմբերի 23-ին Ղրղըզստանի ղեկավարությունը պատրաստվում է ԵՏՄ-ին միանալու պայմանագիր ստորագրել: Ծրագրվում է նաեւ ստորագրել Մաքսային միությանն անդամակցելու պայմանագիր: