ՌԴ-ի էներգետիկայի նախարարությունը դեպի Եվրոպա ռուսական էներգառեսուրսների մատակարարումների ոլորտում Թուրքիային համարում է հուսալի գործընկեր եւ ակնկալում է ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացում, հաղորդել է ՌԴ-ի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Վերջին ժամանակներս թուրք գործընկերների հետ շատ լավ հարաբերություններ ենք հաստատել, հատկապես էներգետիկայի ոլորտում... Ինձ գոհացնում է հուսալիության, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Թուրքիայում ներդրումների ներգրավման հետ կապված հարցերի մասով երկկողմ համագործակցությունը: Այս առիթով, անկասկած, մենք հույս ունենք, որ ձեռքբերված պայմանավորվածությունները ամբողջ ծավալով կիրագործվեն» , - հայտարարել է Նովակը:

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին Թուրքիա կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ Ռուսաստանը ներկայիս պայմաններում չի կարող շարունակել «Հարավային հոսքի» իրացումը, առաջին հերթին՝ Եվրամիության ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Թուրքիայի պահանջմունքների բավարարման նպատակով ՌԴ-ն նոր գազատար համակարգ կկառուցի: Ավելի ուշ, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել էր, որ «Հարավային հոսք» նախագիծը փակված է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախարարը հիշեցրեց, որ վերջինս առեւտրա-տնտեսական համագործակցության զարգացման ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ է:

Նովակի խոսքով՝ նոր գազատարի կառուցման նախագիծը այն հիմնական խնդիրն է, որի շուրջ թուրքկան կողմի իրենց  գործընկերների հետ համատեղ աշխատում են ՌԴ-ի էներգետիկայի նախարարության եւ «Գազպրոմի» մասնագետները: